ԹԱՆԿԱԳԻՆ ԲԱՐԵԿԱՄ,
Ուրախ ենք ողջունելու քեզ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության “ԱՐԻ ՏՈւՆ” երիտասրդական ծրագրի կայքէջում:
Այստեղ դու կգտնես անհրաժեշտ տեղեկատվություն ծրագրի բովանդակության, անցկացման ժամկետների, մասնակիցների ընտրության չափորոշիչների մասին: Խորհուրդ ենք տալիս նաև կարդալ նախորդ տարվա մասնակիցների արձագանքները, ծանոթանալ միջոցառումների լուսա և տեսանյութերին: Այցելելով Հայաստան և մասնակցելով “Արի Տուն” ծրագրին դու կունենաս հնարավորություն ներթափանցելու մի հսկայական աշխարհի պատմության ու մշակույթի մեջ, աշխարհի, որ կոչվում է էթնիկ Հայրենիք: Միաժամանակ դու կունենաս բացառիկ հնարավորություն ապրելու հայկական հյուրընկալ ընտանիքում և ձեռք բերելու հասակակից ընկերներ թե Հայաստանից, թե աշխարհի տարբեր երկրներից:
Մենք սպասում ենք քեզ:












